ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ի՞նչ է պետք հաշվի առնել կոլոռեկտալ քաղցկեղն արդյունավետ բուժելու համար. մասնագիտական քննարկում
Ըստ որոշ կանխատեսումների՝ 2020 թվական քաղցկեղային հիվանդությունների պատճառով մահվան ելքերը կգերազանցեն սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով գրացվող մահվան ցուցանիշներին: Այդ մտահոգությունն էլ հենց դրդապատճառներից մեկն է մի շարք նախաձեռնությունների, որոնք ուղղված են քաղցկեղի բուժման արդյունավետության բարձրացմանն ու հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Հայաստանում արդեն կան մասնագետներ ու կենտրոններ, ովքեր ամեն ինչ անում են ուռուցքաբանության զարգացման ու մասնագետների վերապատրաստման համար, ինչպես օրինակ Էրեբունի ԲԿ-ն, որը ֆինանսական մեծ ներդրումներ է անում այս ոլորտում: Այս անգամ էլ կենտրոնը Էրեբունի ԲԿ Ուռուցքաբանության գծով փոխտնօրեն, Երևանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանի նախաձեռնությամբ, Դավիդյանց Լաբորատորիաների համատեղ ջանքերով հունիսի 15-16-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում անցկացրեց գիտապրակտիկ միջազգային սեմինար:
Հավաքել էր միջդիսցիպլինար թիմ՝ քննարկելու կոլոռեկտալ ուռուցքների դիագնոստիկայի ու արդյունավետ բուժման նորագույն մոտեցումները.
«Հրավիրված հյուրերը վիրաբուժության, քիմիաթերապիայի և մոլեկուլյար բիալոգիայի մեջ առկա նորագույն մոտեցումները կներկայացնեն: Մասնավորապես այսօր զեկույց են ունենալու միջազգային մակարդակի հեղինակավոր մասնագետներ Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից: Իհարկե, մեր հայ առաջատար մասնագետներն էլ կներկայացնեն մեր փորձն ու ունեցած արդյունքները»,- mednews.am-ի հետ զրույցում նշեց Հայկուհի Գյոկչյանը:
Միջոցառմանը ելույթ ունեցող մասնագետները հատկապես շեշտադրում էին կոլոռեկտալ քաղցկեղի լապարասկոպիկ վիրաբուժական բուժման մեթոդի առավելությունը, որը դեռ շատ տարածում չունի Հայաստանում: Սակայն այն առավել արդյունավետ է, քանի որ հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ կատարել լիմֆատիկ հանգույցների հեռացումը ու նպաստել պացիենտի ապրելիության ցուցանիշների բարելավմանը: Հենց այդ պատճառով առաջատար երկրներում վաղուց այս մեթոդը առավել ընդունելի է համարվում, եթե չկան հատուկ հակացուցումներ. «Մեր գլխավոր խնդիրն է ապահովել պացիենտի անվտանգությունը վիրահատական սեղանին ու հեռացնել ախտահարված հյուվածքների ճիշտ ծավալ: Եթե մենք դա կարողանում ենք անել՝ ապահովելով նվազագույն տրավմատիկ միջամտություն, նվազագույն ցավ ու արագ վերադարձ առօրյա կյանքին, ինչու՞ չանել այդ եղանակով, սակայն չմոռանալով՝մեր հիմնական նպատակը արդյունավետ վիրահատություն կատարելն է»,- ասաց ՌԴ ԱՆ Պետրովի անվան ուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի ամենահայտնի վիրաբույժներից Ալեքսեյ Կարաչունը, ով գաստրոինտեստինալ քաղցկեղների լապարասկոպիկ բուժման հիմնադիրներից մեկն է ՌԴ-ում ու եկել էր ՀՀ՝ հայ կոլեգաների հետ կիսելու իր փորձը:
Առաջատար երկրներում այսօր մեծ տարածում է ստանում նաև քաղցկեղների բուժման մեջ մոլեկուլյար գենետիկայի դիագնոստիկ հնարավորությունները կիրառելը. «Քանի որ քաղցկեղների 3%-ի պատճառը գենետիկան է, հետևաբար պետք է կարողանալ նման դեպքերը հայտնաբերել ու վերահսկողության տակ պահել այդ պացիենտներին, որպեսզի գոնե կանխենք մահը: Մյուս կարևոր հանգամանքը, որ տալիս է մոլեկուլյար գենետիկան, դա փոխոխված գեները հայտնաբերելն ու առավել արդյունավետ ու անհատականացված թիրախային բուժում նշանակելն է պացիենտին»,- ասաց մոլեկուլյար գենետիկայի հայտնի մասնագետ Եվգենի Իմյանիտովի հետ:
Իսկ Սանտկ Պետերբուրգից պրոֆեսոր Տատյանա Սեմիգլազովան էլ նշեց իմունոթերապիայի, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի նորագույն մոտեցումները, որոնք հնարավորություն են տալիս հասնել շատ մեծ արդյունքների ու վերահսկել պացիենտների վիճակը, որպեսզի նրանց կյանքի որակը բարձր լինի:
Այսպիսով ստեղծվել էր մի միջավայր, որտեղ ուռուցքի բուժման մեջ ներգրավված բոլոր մասնագետները միմյանց լսում, ակտիվ կերպով քննարկում էին խնդրի էությունն ու բուժման արդյունավետ ուղիները:
«Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի Էրեբունի բժշկական կենտրոնի ու Հայկուհի Գյոկչյանի հետ միասին նման կարևոր հանդիպում քննարկումներ ենք կազմակերպում, որտեղ հրավիրված են լինում նաև շարք բարձրակարգ մասնագետներ արտերկրից: Արդյունքում հայ բժիշկները ևս միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն են ստանում ու սովորում միմյանց հետ ճիշտ, համահունչ աշխատել՝ հիմնվելով ապացուցողական բժշության վրա, ինչից շահում է պացիենտը»- իր խոսքում շեշտեց Դավիդյանց Լաբորատորիաների տնօրեն Աշոտ Դավիդյանցը: Այս ավանդույթը շարունակելով՝ հաջորդ տարի էլ թոքի քաղցկեղի շուրջ նման միջոցառում կնախաձեռնեն:
|
Կարդացեք նաև
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...
Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...
Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...
«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում...
Օրերս Երևանում կայացել է հոգեկան առողջության կոալիցիայի ամփոփիչ հանդիպումը։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ կոալիցիան ստեղծվել է...
Ս/թ դեկտեմբերի 15-ին վերանորոգված և սարքերով վերահագեցած «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ թվային պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի հանդիսավոր բացումը...
Անցած շաբաթ ևս մեկ միջոցառում տեղի ունեցավ: Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան ԵՊԲՀ-ի հետ համատեղ անցկացրեց «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3»...
Երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին: Ստոմատոլոգիական ֆակուլտետի կլինիկական օրդինատորների համար...
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ ս․թ․ դեկտեմբերի 11-ին կենտրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել Դավիթ Մելիք-Նուբարյանը...
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն